Search
Close this search box.

Քաղաքական էլիտան ներկա է եղել ՍԱՍ-ի Արտակի դստեր հարսանիքին

«Հրապարակ» թերթը գրում է. «Հոկտեմբերի 20-ին «Փարավոն» ռեստորանային համալիում տեղի է ունեցել Արտակ Սարգսյանի դստեր հարսանիքը, փեսացուն Ծաղկաձորի «Ռոսիա» հյուրանոցի համասեփականատերերից մեկի որդին է: Ներկա է եղել ՀՀ քաղաքական էլիտան, բացի վարչապետ Կարեն Կարապետյանից. Արա Բաբլոյանը Լեհաստանում էր, պատգամավորական կորպուսը ներկայացված է եղել մեծ կազմով:

Չնայած հարսանյաց հանդեսը Ծառուկյանի օբյեկտում էր, ի տարբերություն հավերժ «ներկա» Սամվել Ալեքսանյանի, վերջինս չի եղել: Ներկա է եղել ՊԵԿ նախկին ղեկավար Գագիկ Խաչատրյանը, իսկ ՊԵԿ-ի նոր ղեկավար Վարդան Հարությունյանը չի եղել։ Ոմանք կարծել են, որ պատճառը, հնարավոր է, ստուգումներն են ՍԱՍ-ում, սակայն նրա զավակները ներկա են եղել:

Հարսանիքը գրանցել է վերջին ժամանակների սենսացիան. Սերժ Սարգսյանը չի պարել:

Հիշեցնենք, որ ՍԱՍ-ի Արտակն իշխանության սիրելիներից է, նա շախմատի հովանավորներից է, առաջին անգամ աշխարհի չեմպիոն դարձած հայ շախմատիստներին «ոգևորելու» համար նա ժամանակին Սերժ Սարգսյանի հետ Թուրին մեկնեց»:

 Մանրամասը՝ թերթի այսօրվա համարում: