Search
Close this search box.

«Ժողովուրդ». Գործարարը «քցել է» Սոֆի Դևոյանի որդուն և անհետացել

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ավելի քան մեկ տարի է` չի աշխատում թռչնամսի եւ հավկիթի արտադրությամբ զբաղվող Բաղրամյանի թռչնաբուծական ֆաբրիկան, իսկ սեփականատեր Արմենակ Խաչատրյանը հետախուզման մեջ է: Ավելին՝ «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ Արմենակ Խաչատրյանին պատկանող բոլոր ընկերությունները, այդ թվում եւ «Հավիցա», «Գժուկ» ՍՊԸ-ները սնանկ են ճանաչվել վարկային մեծ պարտավորությունները մարել չկարողանալու պատճառով:

Հատկանշական է փաստը, որ հիմնական հարվածն այս ընկերությունը կրել է 2014թ. տարեվերջին, երբ կտրուկ բարձրացավ դոլարի փոխարժեքը. հիշում եք՝ այն ժամանակ մի շարք ընկերություններ մեծ վնասներ կրեցին: Ի դեպ, «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ Ա. Խաչատրյանի՝ սնանկ ճանաչված ընկերության պարտատերերի ցանկում է նաեւ պարուհի, դերասանուհի Սոֆի Դեւոյանի որդին՝ Հովհաննես Պողոսյանը, ում եւ պատկանում է Գնդեվազի թռչնաֆաբրիկան: Պողոսյանն այն շահագործման իրավունքով հանձնել էր Ա. Խաչատրյանին, բայց վերջինս այստեղ էլ պարտքեր կուտակելուց հետո անհետացել է»:

Մանրամասն` թերթի այսօրվա համարում: