«Մուլտի Գրուպ» ընկերության տնօրեն Սեդրակ Առուստամյանը 2 ամսով կալանավորվեց:

Առուստամյանի պաշտպան Հովիկ Սուքիասյանը: Նա նշեց, որ դատարանը բավարարել է թե՛ իրենց բողոքը, թե՛ վարույթ իրականացնող մարմնի միջնորդությունը. «Դատարանը բավարարեց և մեր բողոքը՝ ձերբակալումը ճանաչելով ոչ իրավաչափ, բայց նաև բավարարեց վարույթ իրականացնող մարմնի միջնորդությունը՝ կիրառելով կալանավորում 2 ամիս ժամկետով: ։ Այն հիմքով, որ բավարարվել էր մեր բողոքը, մի կետ կար, որ չէր կարող բավարարվեր քննիչի միջնորդությունը, բայց բավարարվեց։ Այս ամենը հակասությունների ոլորտից է», – նշեց պաշտպանը, նշելով, որ բողոքարկելու է այս որոշումը Վերաքննիչում:

Փասաբանը նշեց, որ դատարանը նաեւ հաշվի չի առել երկրում կորոնավիրուսի տարածման հետ կապված վտանգը, որը իրենք նույնպես նշել էին որպես հիմք:»,- նշեց նա:

Նա նաև նշել էր, որ իր պաշտպանյալին մեղադրում են գրավոր պայմանագրով մեկ այլ անձի փոխառություն տալու և տոկոսները չստանալու մեջ: Նշենք, որ Սեդրակ Առուստամյանը ձերբակալվել է ԱԱԾ-ում քննվող քրեական գործերից մեկի շրջանակներում: Ապրիլի 23-ի երեկոյան նրան հրավիրել էին ԱԱԾ հարցաքննության՝ վկայի կարգավիճակով: