Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Արցախի ՊՆ-ն հրապարակել է Ադրբեջանի զինուժի կողմից «ՍՊԱՅԿ» հրթիռի արձակման պահի եւ թողած հետքի տեսագրությունը

Արցախի պաշտպանության նախարարությունը հրապարակել է հոկտեմբերի 22-ին ադրբեջանական զինուժի կողմից կիրառված ՍՊԱՅԿ հրթիռի արձակման պահի եւ դրա թողած հետքի տեսագրությունը:

Ավելի վաղ տեղեկացվել էր, որ հոկտեմբերի 22-ին, Ադրբեջանի զինված ուժերը խախտելով վերջերս ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների միջեւ Ժնեւում տեղի ունեցած հանդիպման ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունը, հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսարեւելյան (Մարտակերտ-Մատաղիս) ուղղությամբ կիրառել են հրետանային զինատեսակներ, հայկական դիրքերի վրա արձակելով ականանետի 5 արկ եւ «ՍՊԱՅԿ» տիպի մեկ հակատանկային հրթիռ: