Search
Close this search box.

Դիլիջանում վթարի հետևանքով դադարեցվել է գազամատակարարումը

Սողանքի հետևանքով վնասված մայրուղային գազատարի վթարավերականգնման աշխատանքների իրականացման նպատակով հոկտեմբերի 23-ին՝ ժամը 11:00-ից դադարեցվել է Դիլիջան քաղաքի գազամատակարարումը:

Ինչպես տեղեկացնում են «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ Հասարակայնության և ԶԼՄ-ների հետ կապերի ծառայությունից, վթարավերականգնման աշխատանքների ծավալի ճշգրտումից հետո գազամատակարարման վերականգնման ժամկետի մասին լրացուցիչ կտեղեկացվի: