Search
Close this search box.

Ծառերի համատարած սպանդ Երևանում. քաղաքապետը չտեսնելու է տալիս. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Մինչ վարչապետ Կարեն Կարապետյանն ու Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հայտարարում են, թե մայրաքաղաքում ավելանալու են կանաչ տարածքները և կատավարությունն ու վարչական շրջանների ղեկավարները քաղաքապետի գլխավորությամբ մայրաքաղքում ավելացնելու են ծառերի խմբաքանակը, Երևանի սրտում՝ Ազատության պողոտայի հարևանությամբ գտնվող Մանումենտի այգում, ինչ-որ վանդալներ սկսել են մի իսկական ծառերի սպանդ: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, երբ նկարահանում էինք, թե ինչ սպանդ է իրականացվում նշված հատվածում, Կորեյկոյի նման մի «ակնոցավոր Շուռիկ» սպառնում էր, թե տարածքը իմն է, ինչ կուզեմ՝ կանեմ և անխնա հրամայում էր տրակտորավարին, որպեսզի ծառերը արմատախիլ արվի: Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ այդ «պապկով Շուռիկը» սպառնում էր անգամ, որ հաշվեհարդար կտեսնի, մինչդեռ, երևի, մոռացել է «սպրիչով ուղեղը հանած սապատավորը», որ անցել են այդ ժամանակները: Կատարվածի մասին ֆոտոլրագրողը տեղեկացրել է Երևանի քաղաքապետարանի կանաչապատման վարչության պետ Ավետ Մարտիրոսյանին, ով հայտնել է. «Տեղյակ ենք կատարվածի մասին և Բնապահպանության տեսչությանն ուղարկել ենք այնտեղ, ովքեր արձանագրել են և համապատասխան արձանագրությունը ուղարկելու են համապատասխան վայրեր, ովքեր զբաղվելու են»: Ա. Մարտիրոսյանը հայտնեց նաև, որ հայտնի ինչ-որ գործարար հայտարարել է, որ տարածքը իրենն է, իր սեփականությունն է, լավ է անում, որ ծառերի հերն անիծում է, իսկ երբ նրանից Բնապահպանության տեսչության աշխատողները պահաջել են սեփականության վկայական, այդ առեղծվածային գործարարը հայտարարել է, որ ինքը ոչ մի պռոբլեմ չունի, ինչ կուզի՝ կանի: Մինչ Բնապահպանության նախարարությունն էլ այս օրերին Խոսրովի անտառներում առաջացած հրդեհի աշխատանքների վերացման իր վերլուծություննն է ներկայացնում հանրությանը, մայրաքաղաքում վերանում է հերթական կանաչ զանգվածը: Հատուկ դեպքի վայրում իրեն սեփականատեր համարող կամակատար «սապատավորին» հայտնում ենք. «Ինչքան էլ փորձես օճառաջրով մտնես քո տերերի համապատասխան վայրեր, միևնույն է՝ թե՛ քո, թե՛ քո տերերի արածը բնության հանդեպ աններելի է»: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի

[smartslider3 slider=13]