Search
Close this search box.

ՖՈՏՈՇԱՐՔ. Նորապատ գյուղում երկհարկանի բնակելի շենքում պայթյունից հետո խոշոր հրդեհ է բռնկվել. 14-ից ավելի ընտանիք հայտնվել է փողոցում.

Երեկ՝ հոկտեմբերի 22-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 22:00-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նորապատ գյուղի նախկին դատարանի շենքում, որտեղ բնակվում է 14-ից ավելի ընտանիք, խոշոր հրդեհ է բռնկվել:

Shamshyan.com-ի տեղեկացմամբ՝  ժամանել են 1 տասնյակից ավելի հրշեջ-փրկարարներ՝ Արմավիրի, Բաղրամյանի, Վաղարշապատի և Երևանի հրշեջ-փրկարարական ջոկատներից: Կրակը տեսանելի է անգամ Արմավիր քաղաքից ու հրշեջները՝ ոստիկանների, Արմավիրի մարզպետարանի, Արմավիրի քաղաքապետարանի և քաղաքացիների հետ պայքարում են կրակի տարածման դեմ, սակայն քանի որ շենքը ինչպես բնակիչներն են ասում «բաղդադի» է, վայրկյանների ընթացքում կրակի մասնաբաժին է դառնում:

Շենքը երկհարակնի է և այն ամբողջովին վերածվել է մոխրակույտի: Հավաքվածներն ասում էին, որ ուժեղ պայթյուն է տեղի ունեցել ինչից հետո առաջացել է կրակ: Ըստ նախնական տեղեկությունների զոհեր և վիրավորներ չկան, սակայն ամենակարևոր հարցն այն է, թե այս 14-ից ավելի ընտանիքները, ովքեր կրել են նաև նյութական խոշոր չափի վնաս, որտե՞ղ են գիշերելու և արդյոք կառավարությունը սատար կկանգնի այս ընտանիքներին, ովքեր սոցիալապես անապահով խավից են:

[smartslider3 slider=154]