Search
Close this search box.

Հոկտեմբերի 22-ին սպանվել է Ադրբեջանի բանակի զինծառայող

Հոկտեմբերի 22-ին սպանվել է Ադրբեջանի բանակի զինծառայող, շարքային Զեյնալով Ջաբբար Ֆիրուդդին օղլուն (Zeynalov Cabbar Firuddin oğlu)։ Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունում նշվում է, որ զինծառայողը սպանվել է «ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումների կողմից հրադադարի խախտման հետևանքով»։

Սակայն Պաշտպանության բանակի մամուլի քարտուղար Սենոր Հասրաթյանը Razm.info-ին տեղեկացրել է, որ սա հերթական ապատեղեկատվությունն է:

Սենոր Հասրաթյանը նաև նշել է, որ Պաշտպանության Բանակը միջադեպի հետ որևէ կապ չունի և զինծառայողը սպանվել է «սեփական բանակում կանոնադրական հարաբերությունների խախտման արդյունքում»։