Search
Close this search box.

ՖՈՏՈ. Արարատի մարզում վթարի է ենթարկվել Մայր Աթոռ հոգևոր միաբանության անդամը

Երեկ՝ հոկտեմբերի 21-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 16:40-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհի 19-րդ կմ հատվածում բախվել են Վաղարշապատ քաղաքի բնակիչ, 33-ամյա Արթուր Շագվերդյանի վարած Nissan Tiida մակնիշի և Արևաշատ գյուղի բնակիչ, 78-ամյա Հրաչիկ Մկրտչյանի վարած ВАЗ 2106 մակնիշի ավտոմեքենաները:

Shamshyan.com-ի տեղեկացմամբ՝ վթարի հետևանքով 06-ի վարորդ Հ. Մկրտչյանն ու նրա ուղևոր, 65-ամյա Էմմա Մկրտչյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Էրեբունի բժշկական կենտրոն:

Կայքի տեղեկություններով՝ Nissan-ի վարորդ Ա. Շագվերդյանը Խոր Վիրապ եկեղեցու քահանան է և Մայր Աթոռ հոգևոր միաբանության անդամ է:

[smartslider3 slider=153]