Search
Close this search box.

Ախալցխայում ընտրությունների արդյունքները արդեն հայտնի են

Հոկտեմբերի 21-ի տեղական ինքնակառավարման ընտրությունների արդյունքում,  Ախալցխայի թիվ 37 ընտրատարածքում հաղթել  է «Վրացական երազանքը»:  Քաղաքապետի թեկնածու Զազա Մելիքիձեն ստացել է ձայների 69 տոկոսը: «Վրացական երազանք»ի թեկնածուն «Եվրոպական Վրաստան» ի թեկնածուին հաղթել է  34 տեղամասում:  Վաժա Չիտաշվիլին 20 ձայնով ավել հաղթել է միայն Վալեի 9-րդ  ընտրատեղամասում: Իշխող կուսակցությունը  66 տոկոսով հաղթում է ընտրություններին՝  համամասնական համակարգով: «Վրացական երազանք»ի թեկնածուները, հաղթեցին Ախալցխայի մունիցիպալիտետի բոլոր  18  մեծամասնական ընտրատարածքներում, տեղեկացնում է Akhaltskha.net-ը: