Search
Close this search box.

Երևանի Արմենիա բժշկական կենտրոնում եռյակ է ծնվել

Հոկտեմբերի 21-ին, ժամը 00:10-ի սահմաններում Արմենիա բժշկական կենտրոնի ծննադատանը եռյակ է ծնվել: Նորածիները՝ Գարեգին Միքայելյանի և Հերմինե Հարությունյանի առաջնեկներն են: Երեխաները լույս աշխարհ են եկել բնական ճանապարհով: Փոքրիկները երեքն էլ աղջիկներ են և առողջական խնդիրներ չունեն:

Shamshyan.com-ի տեղեկացմամբ՝ Գարեգինը ծնունդով Լոռու մարզի Ալավերդի քաղաքից է, իսկ մայրը՝ Սյունիքի մարզի Սիսիան քաղաքից: Երևանում ապրում են վարձակալությամբ: