Search
Close this search box.

Մադրդիը հավանության է արժանացրել Կատալոնիայի ինքնավարության սահմանափակումը

РИА Новости-ի տեղեկացմամբ՝ Իսպանիայի կառավարությունը որոշել է կիրառել երկրի Սահմանադրության 155-րդ հոդվածը, որը թույլ է տալիս սահմանափակել Կատալոնիայի ինքնակառավարումը

Իսպանիայի վարչապետ Մարիանո Ռախոյի խոսքով՝ Մադրիդն իշխանությունից հեռացնում է ինքնավարության ամբողջ կառավարությունը: Նշվում է, որ Կատալոնիայում արտահերթ խորհրդարանական ընտրություններ կանցկացվեն:

Կառավարության այս որոշումը պետք է հաստատի Իսպանիայի խորհրդարանը: