Search
Close this search box.

Ի՞նչ է բացահայտել Երևանի ավագանու անդամն ամենախնդրահարույց մանկապարտեզներից մեկն այցելելով

Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ Արայիկ Հարությունյանի ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ նա այցելել է՝ իր ձևակերպմամբ,  վերջին օրերի ամենախնդրահարույց մանկապարտեզներից մեկը: Զարմանք զարմանքի հետևից, գրում է նա տեղեկացնելով. «Մի շարք այլ բողոքների թվում էր խմբերի մեծ խտությունը, ինչի հետևանքով որոշ երեխաներ չեն քնում։ Տնօրենը հավաստիացրեց, որ այդպիսի բան չկա։ Ասացի՝ գնանք այդ խումբ։ Գնացինք՝ 31-32 երեխա պառկած էր, կային դատարկ մահճակալներ, իսկ 4-5 երեխա էլ կողքի սենյակում ինչ որ խաղերով զբաղված էր։

Մոտեցա չորսից մեկին, ասացի՝
-Բալիկ, ինչու չես քնում։
Երեխայի պատասխանն էպիկական էր։ Տխուր դեմքով շրջվեց իմ կողմ ու ասաց՝ ՏԵՂ ՉԿԱ։

Ահա այն ամենը, ինչ պետք է իմանալ որոշ մանկապարտեզներում առկա կեղծիքի մասին։ Այս կեղծիքի ու ստի մեքենան պետք է ջախջախել։ Հարգելիներս, եթե ազնվորեն ասեք, որ առկա է այսպիսի խնդիր, հետևանքների վերացումն այսքան ցավոտ չի լինի։

Հ.Գ. դատարկ մահճակալները բացակա երեխաներինն է…»,-գրում է Ա. Հարությունյանը: