Search
Close this search box.

ՖՈՏՈ. Գանձասարում ի հիշատակ Լևոն Հայրապետյանի հոգեհնագստյան կարգ է կատարվել

Այսօր՝ հոկտեմբերի 21-ին, Գանձասարի վանական համալիրում տեղի է ունեցել հոգեհանգստի արարողություն՝ ի հիշատակ հայ մեծ բարերար Լևոն Հայրապետյանի: Հոգեհանգստյան արարողակարգին Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը նշել է, որ Լ. Հայրապետյանը բազում ծրագրեր է իրականացրել շենացնելու Արցախը, և նրա առաջին քայլերից է եղել Գանձասարի վանական համալիրի վերանորոգումը. «Այսօր մենք եկել ենք հարգելու հայրենասեր, ազգասեր արցախցու հիշատակը, կիսելու կորստյան ցավը»,- ասել է Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը: