Search
Close this search box.

200 000 դրամով երեխայի վաճառքի գործով մայրը որպես կասկածյալ է ներգրավվել

32-ամյա կնոջ կողմից իր մանկահասակ երեխային վաճառելու դեպքով նոր զարգացումներ կան. մանկահասակ երեխայի կենսաբանական մայրը որպես կասկածյալ է ներգրավվել:

«Փաստինֆո»-ի հարցմանն ի պատասխան՝ Քննչական կոմիտեից տեղեկացրել են, որ հոկտեմբերի 20-ին երեխայի առք ու վաճառքի գործով մայրը որպես կասկածյալ է ներգրավվել:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ 2016թ. հոկտեմբերին կինը «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում լույս աշխարհ է բերել տղա երեխա և չի կարողացել հոգալ երեխայի խնամքը։ Կենսաբանական հայրն էլ օգնելու փոխարեն երեխային խնամող ընտանիք է գտել։ Նա երեխայի մորը ծանոթացրել է մեկի հետ, ում միջոցով էլ կատարվել է նորածնի վաճառքը։

Միջնորդը գտել է մի ընտանիք. ամուսնական զույգը երեխա չի ունեցել և ցանկություն է հայտնել որդեգրել փոքրիկին, իսկ երեխայի մայրը երեխային այդ զույգին հանձնելու դիմաց պահանջել է 200 000 ՀՀ դրամ:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ երեխային գնած զույգը բնակվում է Արագածոտնի մարզում, իսկ երեխայի առք ու վաճառքի գործողությունը կատարվել է Աջափնյակ վարչական շրջանում: