Search
Close this search box.

Արտակարգ դեպք Երևանում. ՀՀ ՊՆ վարչական շենքի մոտ անհայտ անձը գազային ատրճանակով կրակել է 37-ամյա կնոջ շան ուղղությամբ

Երեկ՝ հոկտեմբերի 20-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 18։00-ի սահմաններում ՀՀ ՊՆ վարչական շենքի մոտ անհայտ անձը իր մոտ եղած գազային ատրճանակից կրակել է Երևան քաղաքի Ավան վարչական շրջանի բնակիչ՝ 37-ամյա Լիլիթ Ե.-ի շան ուղղությամբ։

Shamshyan.com-ի տեղեկացմամբ՝ կատարվածի մասին տեղեկացվել է Ոստիկանության Նոր Նորքի բաժին ու դեպքի վայր ժամանած օպերատիվ խումբը հետաքննչական բաժանմունքի ավագ հետաքննիչ Մազմանյանի գլխավորությամբ Սաֆարյան փողոցում հայտնաբերել է գազային ատրճանակից կրակված 1 փամփուշտ։ Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ օպերատիվ միջոցառումներ՝ կրակողին և գազային ատրճանակը հայտնաբերելու ուղղությամբ։