Search
Close this search box.

«Ժողովուրդ». Ինչու նախարարությունը պետպատվերների գումարը չի տալիս բուժհաստատություններին

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հայաստանում գործող բուժհաստատությունները հայտնվել են դժվար կացության մեջ. ՀՀ առողջապահության նախարարությունն իրենց նկատմամբ բյուջետային պարտավորությունները չի կատարում: Այսինքն՝ ՀՀ քաղաքացին օգտվում է պետպատվերով բուժվելու իրավունքից, սակայն պետությունը չի վճարում նախատեսված ողջ գումարը՝ փող չկա պատճառաբանությամբ: Արդյունքում՝ հիվանդանոցները հսկայական պարտքեր են կուտակում և տարեցտարի դժվարանում են աշխատանքի շարունակականությունն ապահովել:

ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում պնդել է. «Եթե մենք ունենք սահմանափակ բյուջե, պետք է ապրենք սահմանափակ պայմաններում և հնարավորություն գտնենք, զտենք: Անապահով խավերի օգնությունը հասցնենք, իսկ մնացածին տրամադրենք վճարովի բուժօգնություն: Իսկ մենք վիճակ ունենք, որ պետպատվերը տրամադրվում է ծանոթներին, իշխանավորներին»:

Մանրամսը՝ թերթի այսօրվա համարում: