Search
Close this search box.

ՖՈՏՈ. Վեդիում ավտոմեքենան բախվել է հաստաբուն ծառին, 25-ամյա ուղևորը տեղում մահացել է

Հոկտեմբերի 21-ին, դաժան ու ողբերգական ավտովթար է տեղի ուենեցել Արարատի մարզում: Ժամը 02:10-ի սահմաններում Գոռավան գյուղի բնակիչ 27-ամյա Արմեն Կարապետյանը իր վարած ՎԱԶ 2121 մակնիշի  ավտոմեքենայով Վեդի քաղաքի Արարատյան փողոցում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց բախվել հաստաբուն ծառին:

Shamshyan.com-ի տեղեկացմամբ՝ վթարի հետևանքով ավտոմեքենայի ուղևոր, համագյուղացի 25-ամյա Ժորա Կարապետյանը տեղում մահացել է : Դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Արարատի թիվ 26 հրշեջ-փրկարարական ջոկատը: Փրկարարները քաղաքացիների օգնությամբ ավտոմեքենայից դուրս են բերել վարորդին, ում օպերատիվորեն ժամանած բժիշները տեղափոխել են Վեդու բժշկական կենտրոն. որից հետո փրկարարները ավտոմեքենայից դուրս են բերել ուղևորի դին:

Դեպքի վայրում հավաքավածներն ասում էին, որ մահացածն ու վիրավորը հարազատ եղբայրներ են և վիրավորին հիվանդանոց է ուղեկցել վաշտի հրամանատար Տ. Գրիգորյանը:

[smartslider3 slider=152]