Search
Close this search box.

«Սասնա ծռեր» 2-ի գործը կքննվի Շենգավիթի դատարանում. նիստի օրը հայտնի է

«Սասնա ծռերի»  խմբի գործից անջատված  2-րդ մասով դատական նիստերը կքննվեն արտագնա կարգով՝ Երեւանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում: «Դատալեքս» տեղեկատվական համակարգը տեղեկանում է, որ  Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի վարույթում գտնվող գործով առաջին արտագնա նիստը տեղի կունենա հոկտեմբերի 24-ին, ժամը 11:30-ին: Գործը քննելու է դատավոր  Արթուր Օհանյանը:

Այս գործով 11 ամբաստանյալ է անցնում՝  Արամ Մանուկյան, Հովհաննես Հարությունյան, Արամ Հակոբյան, Թաթուլ Թամրազյան, Վարդան Գերավետյան, Տիգրան Մանուկյան, Արայիկ Հակոբյան, Մարտիրոս Հակոբյան, Սերգեյ Կյուրեղյան, Գեւորգ Իրիցյան, Թորոս Թորոսյան: