Search
Close this search box.

Ապրիլյան պատերազմի մասնակից ուսանողները ստացել են կրթաթոշակներ

ԱՊՀ երկրների հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Ալեքսանդր Մարգարովը կրթաթոշակներ է հանձնել ապրիլյան պատերազմի 3 մասնակիցների, իսկ կրթություն ընթացքում ցուցաբերել են բարձր առաջադիմություն:

Կրթաթոշակները հանձնվել են հաղթողներին «Ինտեգրացիոն վեկտորները և անվտանգությունը․ մարտահրավերները և հնարավորությունները» կլոր սեղան քննարկման ընթացքում, որին մասնակցում էին քաղաքագետներ ինչպես Հայաստանից, այնպես էլ Ռուսաստանի Դաշնությունից:

Մարգարովը հայտնել է. Նման խրախուսական միջոցառումները կրթության ոլորտում շարժիչ ուժ են տալիս մեր այն հայրենակիցներին, ովքեր հաջողությամբ պահպանել են մեր սահմանները ապրիլյան պատերազմի ընթացքում, իսկ հարաբերականորեն խաղաղ պայմաններում ԲՈՒՀ-ում բարձր առաջիմություն են ցուցաբերել:

Կրթաթոշակ է հանձնվել ԵՊՀ իրավագիտության, Ժուռնալիստիկայի ֆակուլտետների ուսանողներ Էրիկ Ծերունյանին, Կորյուն Սիմոնյանին և ԵՊՀ Ֆարմացիայի ինստիտուտի ուսանող Սոս Մովսիսյանին: