Search
Close this search box.

Քննիչն խուժանի վարքով փորձում է հարց պարզաբանել. ահազանգում է փաստաբանը

«Քիչ առաջ Երևան քաղաքի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնի քննիչ Արամ Հայրապետյանը զանգահարել էր ինձ և խուժանի վարքով ու բարքով փորձում էր հարց պարզաբանել կապված իմ մասնագիտական գործունեության հետ։

Քննիչը ծայրահեղ ագրեսիվ էր միայն այն բանի համար, որ փորձել էի դատաբժշկական կենտրոնից սպասվելիք փորձաքննության օրը ճշտել։

Դիմում եմ ներկայացրել Հատուկ քննչական ծառայություն»,- Ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբան Տիգրան Սարգսյանը: