Search
Close this search box.

Ղարաբաղյան հակամարտությունը լուծում չունի. Ժիրինովսկի

Ռուսաստանի Լիբերալ-ժողովրդավարական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին հայտարարել է, որ Ղարաբաղյան հակամարտությունը լուծում չունի. «Երբ մենք ասում ենք Հայաստան և Ադրբեջան, մենք պետք է հասկանանք, որ նրանք ունեն տարածք, որտեղ լուժում չկա: Երկու կողմն էլ կարծում է, որ Ղարաբաղն իրենն է: Դա բավականին բարդ խնդիր է և չունի լուծում», — հայտարարել է Ժիրինովսկին Սոչիում ընթացող Երիտասարդության և ուսանողների Միջազգային XIX փառատոնի շրջանակներում՝ «Ինտեգրացիոն գործընթացները՝ փոփոխվող աշխարհում» քննարկման ժամանակ ունեցած ելույթում: