Search
Close this search box.

ֆՈՏՈ. Խոշոր վթար Արմավիրում. բախվել են 3 մեքենաներ. «Ֆոլքսվագենը» տապալել է սյունը, կան վիրավորներ

Հոկտեմբերի 20-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 08։30-ի սահմաններում Երևան-Արմավիր ավտոճանապարհի Պտղունք գյուղի վարչական տարածքում բախվել են Hyundai մակնիշի , Volkswagen մակնիշի և Nissan March մակնիշի ավտոմեքենաները։

Shamshyan.com-ի տեղեկացմամբ՝  վթարի հետևանքով Hyundai-ի և Volkswagen-ի վարորդները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Վաղարշապատի բժշկական կենտրոն։

Բախման հետևանքով Volkswagen-ը դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, անցել բաժանարար գոտու վրայով, տապալել էլեկտրասյունն ու հայտնվել բնակելի տան դիմաց լցված ավազի վրա։

[smartslider3 slider=148]