Search
Close this search box.

Թուրքիայում թմրանյութերի վաճառքով զբաղվելու մեջ մեղադրվող ՀՀ քաղաքացի է ձերբակալվել

Թուրքիայի Նեվշեհիր նահանգի ոստիկանության թմրանյութերի դեմ պայքարի վարչության կողմից ձերբակալվել են թմրանյութերի վաճառքով զբաղվելու մեջ կասկածվող 2 անձինք, որոնցից մեկը Հայաստանի քաղաքացի է:  Ըստ թուրքական «Միլլիյեթ» թերթի՝ բերման ենթարվածները Թուրքիայի քաղաքացի Ջեմիլ Շ.-ն  և ՀՀ քաղաքացի Ա. Գասպարյանն են:

Թուրքական ոստիկանության կողմից արված հայտարարության համաձայն, իրավապահ մարմինների կողմից օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում կասկածյալների տնից հայտնաբերվել է 1023 գրամ փոշի և 138.44 գրամ խոտ հանդիսացող մարիխուաննա տեսակի թմրանյութ:

Ձերբակալվածները տեղափոխվել են Նեվշեհիրի փակ ռեժիմի բանտ, տեղեկացնում է ermenihaber.am-ը: