Search
Close this search box.

«Իրատես». Ծառուկյանի ու Աբրահամյանի միջեւ «սեւ կատու» է անցել. Հիմա ավելի հոգեհարազատ է մյուս խնամին

«Իրատես» թերթը գրում է. «Ասում են, թե Գագիկ Ծառուկյան-Հովիկ Աբրահամյան հարաբերությունները չունեն «նախկին էնտուզիազմը». քաղաքական հարցերում Ծառուկյանը ոչ միշտ է համաձայն Արգամիչի հետ: Ավելին, Արտաշատի ընտրություններից Աբրահամյանների հետ քաշվելու պատճառներից մեկն էլ այն էր, որ Նորաշենի գյուղապետի մեքենայի վրա իրենց գազալցակայանների չորս աշխատակցի կրակոցներին հետեւած ամենավերեւների «դոսիեից» բացի, անձամբ Ծառուկյանն էր նրանց հորդորել` «զադնի դնել»:

Վերջին շրջանում Ծառուկյանին ավելի հոգեհարազատ է իր մյուս բարեկամ Խաչիկ Սուքիասյանը. «Նոյ-Գուչի» կոնյակի շնորհանդեսին Սուքիասյանը շողշողում էր «մի ուրիշ ձեւ», մինչդեռ Արգամիչը չկար:

Իսկ «Էպիկենտրոնի» 15-ամյակի ժամանակ, երբ հայտարարվել է` հանդիսասրահ է մտնում Ծառուկյանների ընտանիքը, «ընտանիքի» մեջ պատվավոր տեղում է եղել Սուքիասյանը, իսկ Արգամիչը դարձյալ չկար»:

Մանրամասը՝ թերթի այսօրվա համարում: