Search
Close this search box.

«Ժամանակ». Իշխան Զաքարյանը փոխվարչապետ դառնալու «ախորժակ» ունի. նոր հնարավորություն է տեսնում

«Ժամանակ» թերթը գրում է. ««Ժամանակ»-ի տեղեկություններով՝ Գագիկ Ծառուկյանի եւ Իշխան Զաքարյանի երբեմնի լարված հարաբերությունները հարթվել են։

Ըստ մեր տեղեկությունների, ԲՀԿ-ն հույս ունի, որ ի վերջո ՀՀԿ-ՀՅԴ տանդեմը ԲՀԿ-ին կառաջարկի մաս կազմել իշխանական կոալիցիային, որից հետո Իշխան Զաքարյանը փոխվարչապետ դառնալու «ախորժակ» ունի, քանի որ նոր Սահմանադրությամբ 2018թ-ի ապրիլից Հայաստանի կառավարությունն ունենալու է երեք փոխվարչապետ։

ՀՀԿ մեր աղբյուրները հայտնում են, սակայն, որ եթե ԲՀԿ-ն նույնիսկ հրավիրվի կոալիցիա, սա անպայման չի նշանակում, որ նրան կվերապահվի փոխվարչապետի պաշտոն։ Նույնը վերաբերում է դաշնակցությանը։ Չի բացառվում, որ բոլոր փոխվարչապետերին կոալիցիայի հետ խորհրդակցելով առաջարկի եւ հաստատի ՀՀԿ-ն»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: