Search
Close this search box.

«Ժողովուրդ». Նոր աղմկահարույց բացահայտում սոցապ ծառայությունում. վարչության պետ է ազատվել պաշտոնից

«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայությունում կոռուպցիան ոչ միայն գնալով արմատացել է, այլեւ՝ հասել աներեւակայելի չափերի: Ու չնայած ամեն անգամ այնտեղ աղմկահարույց բացահայտումներին, միեւնույն է, չարաշահումները շարունակվում են:

«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ սոցիալական ապահովության պետական ծառայության նորանշանակ պետ Հովհաննես Սահակյանն աշխատանքից ազատել է ծառայության Ֆինանսատնտեսագիտական եւ հաշվապահական հաշվառման վարչության պետ Եղիշե Ջհանգիրյանին: Պատճառը՝ բացահայտված ֆինանսական չարաշահումներն են: Հիմա այնտեղ ընթանում են ստուգումներ, եւ չի բացառվում, որ գործերը հայտնվեն իրավապահների մոտ: Հիշեցնենք, որ դեռ 2012թ. բացահայտվել էր, թե ինչպես այս ծառայության նախկին ղեկավար Վազգեն Խաչիկյանը մոտ 290 մլն դրամ էր յուրացրել»:

Մանրամասը՝ «թերթի այօրվա համարում: