Search
Close this search box.

Ջիգարխանյանի կինը ինքնակամ ազատվել է թատրոնի տնօրենի պաշտոնից ու լքում է Մոսկվան

Դերասան Արմեն Ջիգարխանյանի կինը` Վիտալինա Ցիմբալյուկ Ռոմանովսկայան, ով զբաղեցնում էր Ջիգարխանյանի ղեկավարած թատրոնի տնօրենի պաշտոնը, ինքնակամ լքել է այն ու պատրաստվում է ամուսնալուծության,RiaNovosti-ին տեղեկացրել է նրա ներկայացուցիչ Իրինա Մազուրը. «Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Արմեն Բորիսովիչը նվաստացնում է կնոջը ամեն հնարավոր եղանակով, Վիտալինան նպատակահարմար է գտել լքել թատրոնի տնօրենի պաշտոնն ու պատրաստվել ամուսնալուծության գործընթացին, այս ուրբաթ նա հեռանում է Մոսկվայից` ստեղծված սթրեսային իրավիճակից դուրս գալու եւ կորցրած առողջությունը վերականգնելու համար»,-ասել է Մազուրը: