Search
Close this search box.

Չինաստանում կոռուպցիայի համար 125 հազար պաշտոնյա է պատժվել

Չինաստանում կուսակցական կարգապահության խախտման և կոռուպցիայի համար 5 տարում պատժի են ենթարկվել տարբեր մակարդակների 125 հազար պաշտոնյաներ, հայտարարել է Չինաստանի Կոմունիստական կուսակցության Կենտկոմի Կազմակերպչական բաժնի ղեկավարի տեղակալ Ցի Յույը՝ կուսակցություն XIX համագումարի ժամանակ։

Նրա խոսքով՝ ընդհանուր առմամբ անցկացվել է 1,25 մլն ստուգում Չինաստանի կադրային աշխատողների նկատմամբ։

Չինաստանում կուսակցական շարքերը մաքրելու, կարգապահության խախտումների և կոռուպցիայի դեմ պայքարը կապվում է ՉԺՀ նախագահ Սի Ծինփինի անվան հետ: