Search
Close this search box.

Մոսկվայում ձերբակալվե է հոկտեմբերի 16-ին հայ տղամարդու սպանության մեջ կասկածվողը

Ռուսաստանի քննչական կոմիտեի մայրաքաղաքային գլխավոր վարչության պետի ավագ օգնական Յուլիա Իվանովան` РИА Новости-ին տեղեկացրել է, որ Մոսկվայում ձերբակալվել է Նովոսլոբոդսկայա փողոցում հայ տղամարդու սպանության մեջ կասկածվողը. «Հարցաքննության ժամանակ նա ընդունել է իր մեղքը և խոստովանել, որ իր և զոհի միջև ճանապարհային վեճ է տեղի ունեցել»,- նշել է Իվանովան:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 16-ի առավոտյան Մոսկվայի կենտրոնում գտնվող Նովոսլոբոդսկայա փողոցում բնակելի տների հարևանությամբ զինված անձը հրազենից կրակոցներ էր արձակել 1977 թվականին ծնված, ազգությամբ հայ Գեորգի Ակոպջանովի ուղղությամբ, ով ստացած մահացու վիրավորումներից տեղում մահացել էր։