Search
Close this search box.

Որոշվեց. Վանաձորի թիվ 26 և 28 դպրոցները կմիավորվեն

Վանաձորի Մարշալ Բաղրամյանի անվան թիվ 26 հիմնական դպրոցը, որն ունի 30 աշակերտ և զբաղեցնում է շուրջ 5069 քմ տարածք, կփակվի և կմիացվի հարևանությամբ գտնվող թիվ 28 դպրոցին, որը կառուցվել է երկրաշարժից հետո, կառավարության նիստում տեղեկացրեց Տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը: Ըստ նրա՝ դպրոցի պահպանությունն ու վերականգնումը բացարձակապես չի հիմնավորվում.« Բոլորին պետք է հասկանալի դառնա, որ այս թվակազմով և այս տարածքով դպրոց պահելը չի արդարացվում և կրթությունը նորմալ չէ այդ դպրոցում»,- նշեց նա՝ պարզաբանելով, որ դպրոցների օպտիմալացման արդյունքում կտնտեսվի 19 միլիոն դրամ:

Վարչապետիը դիտարկմանը, թե հարցը տեղում համաձայնեցվա՞ծ է, նախարարը նշեց, որ բոլորը գիտեն, իսկ հարցը բավական երկար  է քննարկվել։