Search
Close this search box.

«Ժամանակ». Լևոն Հայրապետյանին հետմահու կդատե՞ն

«Ժամանակ» թերթը գրում է. «Երեկ 68 տարեկանում մահացել է ռուսաստանաբնակ բարերար, գործարար Լևոն Հայրապետյանը: Նախօրեին ուղղիչ գաղութում նրա ինքնազգացողությունը կտրուկ վատացել է, ճնշումը եղել է 84/44, բայց բավարարվել են բուժզննումով, այդպես էլ չեն տեղափոխել բժշկական հաստատություն: Այդ մասին ռուսական պարբերականներից մեկին հայտնել է նրա դուստրը:

Վերջինս պատմել է, որ հոր վերջին ցանկությունը եղել է այն, որ թաղվի Մոսկվայում, ծնողների կողքին։

Լևոն Հայրապետյանի հարազատները չեն համաձայնվել հետմահու դադարեցնել Բաշկիրիայի վառելիքաէներգետիկ համալիրի բաժնետոմսերը յուրացնելու մեղադրանքով նրա դեմ հարուցված քրեական գործի դատաքննությունը»:

Մանրամասը՝ թերթի այսօրվա համարում: