Search
Close this search box.

Արման Մելիքյանը՝ Ալիև-Սարգսյան Ժնևյան հանդիպման մասին

Ալիև-Սարգսյան Ժնևյան հանդիպումը հակամարտության կարգավորման գործընթացի համատեքստում վերջակետ դրեց 2016 թականի ապրիլյան ռազմագործողության արդյունքում հօգուտ Ադրբեջանի խախտված քաղաքական ու տարածքային ստատուս քվոյի պատմության մեջ: Ադրբեջանն այժմ հստակ գիտի, որ ապագայում ևս իր նախաձեռնած ցանկացած ռազմական արկածախնդրությունը կմնա անպատիժ, իսկ Հայաստանի դե ֆակտո ղեկավարությունն էլ քաղաքական մակարդակում ադրբեջանական այդ “բանակցային” մարտավարությանը պատշաճ հակազդեցությունը ցուցաբերելու կարողունակությունը չունի: Իրականում Ժնևյան հանդիպումը հայ բանակցողների քաղաքական նահանջի նոր փուլի ազդարարումը դարձավ: Ադրբեջանի համար բանակցային գործընթացի արդյունավետության միակ չափանիշը Արցախից հայկական զինուժի դուրսբերումն ու տարածքները պաշտոնական Բաքվին փաստացի լիակատար հանձնումն է եղել ու մնում: Եթե առաջիկա մեկ-երկու ամիսների ընթացքում այս առումով շարժ տեղի չունենա, ապա ճակատային գծի երկայնքով տեղի ունեցող զինված միջադեպերը կվերսկսվեն:

Արման Մելիքյան