Search
Close this search box.

Ո՞րն է Արմեն Ջիգարխանյանի և տիկնոջ ամուսնալուծության պատճառը. մանրամասնում է Ջիգարխանյանի ընկերը

ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանի ընկերը՝ Արթուր Սողոմոնյանը, հաստատել է այն տեղեկությունները, որ դերասանը պատրաստվում է ամուսնալուծվել Վիտալինա Ցիմբալյուկ Ռոմանովսկայայից: Սողոմոնյանը պատմել է, թե ինչն է եղել նրանց կոնֆլիկտի պատճառը:  Նրա տեղեկացմամբ՝ մի քանի տարի առաջ Վիտալինան փոխել է թատրոնի կանոնադրական փաստաթղթերը: Նոր կանոնադրության համաձայն՝ Արմեն Բորիսովիչը մնում է գեղարվեստական ղեկավար, սակայն բոլոր որոշումները կայացնում է գործադիր տնօրենը՝ Վիտալինան: Այդպիսով, Վիտալինան իրավունք ունի աշխատանքից հեռացնել Ջիգարխանյանին. «Նա արդեն նամակ է հղել մշակույթի նախարարությանը՝ խնդրելով պաշտոնից հեռացնել Արմեն Բորիսովիչին՝ կապված առողջական վիճակի հետ»,- նշել է Արթուր Սողոմոնյանը:

Բացի այդ, Ջիգարխանյանի ընկերը հայտնել է, որ Վիտալինան չի կարողանում ղեկավարել թատրոնը: Վերջին ներկայացումը, որով նա զբաղվում էր, ևս ձախողված էր, գրում է StarHit-ը:

Արթուր Սողոմոնյանը նշել է նաև, որ Վիտալինան շաքարախտով հիվանդ Ջիգարխանյանին վերջին օրերին չէր տալիս նշանակված դեղամիջոցները, որի հետևանքով էլ դերասանը հայտնվել էր հիվանդանոցում: