Search
Close this search box.

Թուրքիայի հատուկջոկատայինները ներխուժել են Հյուսիսային Իրաք

Հոկտեմբերի 16-ին  գիշերը Թուրքիայի զինված ուժերը  2008թ.-ից  ի վեր առաջին անգամ  մտել են Հյուսիսային Իրաքի Զապ շրջան և ռազմական գործողություններ իրականացրել «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) զինյալների դեմ:

Ըստ թուրքական «Hürriyet» պարբերականի՝  օպերացիային մասնակցել են Թուրքիայի զինուժին պատկանող F-16 տիպի կործանիչներ, ինչպես նաև ռազմական ուղղաթիռներ: Գործողության ժամանակ սպանվել է 16 քուրդ զինյալ:

Նշվում է, որ Թուրքիայի Հաթայ նահանգից  Հյուսիսային Իրաք են ներխուժել թուրքական 2 հատուկջոկատայինների խումբ: Գործողության ժամանակ կորուստներ է ունեցել նաև թուրքական կողմը: Սպանվել է 4 հատուկջոկատային:

Թուրքական աղբյուրը նշում է, որ այս օպերացիան իրականացվում է Հյուսիսային Իրաքում գտնվող թուրքական ռազմաբազաների անվտանգությունը ապահավելու համար: