Search
Close this search box.

Մեկ շաբաթվա ընթացքում՝ 1.414.900 դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի տարածքային ստորաբաժանումների կողմից 2017 թվականի հոկտեմբերի 9-13-ն ընկած ժամանակահատվածում կատարված շրջայցերի արդյունքում հայտնաբերվել է․

  • ապօրինի ծառահատման և  փայտանյութի տեղափոխման 14 դեպք,
  • մթնոլորտային օդի պահպանության, թափոնների տեղաբաշխման պահանջների խախտման 6 դեպք,
  • ապօրինի որսի (խեցգետին, ձուկ, կաքավ, լոր) 5 դեպք,
  • հողի օգտագործման և պահպանման պահանջների խախտման 2 դեպք,
  • բուսական աշխարհի պահպանության և օգտագործման պահանջների խախտման 2 դեպք:

Արձանագրված թվով 29 իրավախախտումների դեպքերից 13-ով անցկացվել է քննություն, որոնցով նշանակվել 1.210.000 ՀՀ դրամի վարչական տուգանք։

16 գործ դեռևս գտնվում է ընթացքի մեջ:

Ընդհանուր առմամբ բնապահպանական իրավախախտման հետևանքով շրջակա միջավայրին հասցված վնասի չափը կազմել է 1.414.900 դրամ:

Ընդամենը գանձվել է 1.140.700 դրամ:

Բնապահպանության նախարարություն