Search
Close this search box.

Թաղեք ինձ ծնողներիս կողքին. մահացել է հայ գործարար և բարերար Լևոն Հայրապետյանը

Այսօր առավոտյան կյանքից հեռացել է հայ գործարար և բարերար Լևոն Հայրապետյանը: Այդ մասին տեղեկանում ենք Մոսկվայից լրագրող Վահե Ավանեսյանի ֆեյսբուքյան գրառումից: Ըստ նրա` Հայրապետյանի վերջին ցանկությունն էր, որ իրեն հուղարկավորեն ծնողների մոտ:

Լևոն Հայրապետյանը Արցախի ամենախոշոր ներդրողներից մեկն էր: Նրա ծրագրերն իրագործվել են Ստեփանակերտում, Մարտակերտի շրջանի Վանք գյուղում։ Գործարարի միջոցներով 2000-2002 թվականներին վերակառուցվել է հռչակավոր Գանձասարի վանական համալիրը: Զգալի միջոցներ են ներդրվել Վանք գյուղի վանական համալիրի շրջակայքում տեղակայված ենթակառուցվածքների զարգացման գործում։ Կառուցվել է փայտամշակման գործարան, չինական խոհանոցով բարձրակարգ հյուրանոց, հանգստյան գոտիներ, դպրոց։

Նույնիսկ գտնվելով անազատության մեջ` Լևոն Հայրապետյանը շարունակում էր բազմաթիվ բարեգործություններ անել` ի նպաստ հայ ժողովրդի: Ապրիլյան պատերազմի օրերին բարերարը շարուակում էր ֆինանսական աջակցություն ցուցաբերել Արցախին: