Search
Close this search box.

Տարածաշրջանային կոմունիկացիաների բացման հարցում համաձայնություն ձեռք չի բերվել․ Նիկոլ Փաշինյան

Բրյուսելում կայացած եռակողմ հանդիպման քննարկման թեմաներից է եղել նաև տարածաշրջանային կոմունիկացիաների բացման հարցը։ Այս հարցում, սակայն, տարընթերցումներ են եղել, համաձայնություն ձեռք չի բերվել։ Այս մասին կառավարության այսօրվա նիստում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Այս հարցի շուրջ արձանագրել ենք որոշակի տարընթերցումներ, և պայմանավորվել ենք շարունակել աշխատանքը՝ լուծումներ գտնելու ուղղությամբ»,- ասաց նա։